Նորգվինեական երգող շուն
Նորգվինեական երգող շուն | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Canis lupus hallstromi
Troughton, 1958
|
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Նորգվինեական երգող շուն (լատին․՝ Canis lupus hallstromi), գայլի ենթատեսակ։ Բնակվում է Նոր Գվինեայում՝ մասնավորապես Պապուա Նոր Գվինեայի[1] անտառներում։ Ապրում է նաև մարդաբնակ տարածքներում[2]։ Դասակարգման հարցում տարաձայնություններ կան. կենդանաբանների մի մասը նրան համարում են առանձին տեսակ և կոչում են Canis hallstromi։ Նախնիները համարվում են դինգո շնատեսակն ու գայլը[2]։ Միջին մեծության կենդանի է։ Կյանքի միջին տևողությունը 12-16 տարի է։ Հազվադեպ հանդիպող տեսակ է[2]։ Հարմարված է կլիմայական տարբեր պայմանների՝ կարող է ապրել և սառը և տաք միջավայրում[3][4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորգվինեական երգող շունն ունի մեծ գլուխ[4]։ Հասուն առանձնյակների հասակը 36–46 սմ է, իսկ փոքրերինը՝ 33–43 սմ։ Քաշը 7.7–13.6 կգ է[1]։ Պոչի երկարությունը 22-28 սմ է։ Կարող են լինել դարչնագույն, շագանակագույն, սև և մուգ շագանակագույն, կարմիր երանգավորումներով[1]։ Ընտելացված առանձնյակներն ունեն գրեթե նույն տեսքն, ինչ վայրի առանձնյակները, բայց այն ավելի կարճահասակ է, դունչն ու թաթերն ավելի երկար են, ականջները մի քիչ փոքր են։ Ընտանիների մորթին հաստ է ու կարճ՝ շագանակագույն, դեղնավուն կամ նարնջագույնին մոտ։ Աչքի ծիածանաթաղանթը մուգ սաթեգույն է կամ մուգ շագանակագույն է։ Ողնաշարն ու մկանները լավ զարգացած են, ինչպես կատուների մոտ։
Կենդանու ոռնոցը յուրահատուկ է. այն կարող է տևել 3 վայրկյան և ավելի՝ 5 վայրկյան։ Նա կարող է կոշտ ոռնոց արձակել, երբ մագլցում է ծառի վրայով։ Երաշտների ժամանակ չի տեղափոխվում քաղաքային բնակավայրեր, բայց կարող է հարմարվել նաև սառնամանիքի պայմաններին։ Ավելի հաճախ սնվում է կաթնասուններով։ Նրա վարքը տարբերվում է գայլի կամ վայրի շների վարքից։ Իր անվանումն ստացել է յուրահատուկ ձայնի համար, այնպիսի ձայն, որը հիշեցնում է թռչունների և կետերի արձակած ձայներին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արտաքին տեսք։ Բնութագիր։ Պատկերներ
- ↑ 2,0 2,1 2,2 Ընդհանուր նկարագիր
- ↑ Պատմություն։ Նկարագիր
- ↑ 4,0 4,1 «Նկարագիր, պատկերներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.